Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Գազայի հատվածի հետ սահմանին զինվորականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իսրայելական բանակը «իրավիճակը վերցրել է իր վերահսկողության տակ» և «անցնում է լայնամասշտաբ հարձակման»:
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանության տվյալներով՝ «Համաս» արմատական խմբավորման հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 1000 իսրայելցի։ Այդ մասին հայտնում է Haaretz-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը։
Իսրայելցի զինվորականները վերականգնել են Գազայի հատվածի հետ սահմանի նկատմամբ վերահսկողությունն այն բանից հետո, երբ «Համաս»-ի գրոհայինները ներթափանցել էին Իսրայելի տարածք: Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը։
Իսրայելն ամբողջությամբ փակել է բոլոր խողովակաշարերը, որոնցով Գազայի հատված ջուր էր հոսում։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի էներգետիկայի և ջրային տնտեսության նախարար Իսրայել Կացը:
Zaka որոնողափրկարարական խմբի կամավորները Բեէրի կիբուցում, որը գտնվում է Գազայի հատվածի հետ սահմանի մոտ, հայտնաբերել են առնվազն 100 իսրայելցու մարմին։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պաղեստինյան «Համաս» շարժման գրոհայինների կողմից Իսրայելի վրա հարձակման հետևանքով ԱՄՆ առնվազն 11 քաղաքացի է զոհվել: Զոհված ամերիկացիներից շատերը մշտական բնակություն էին հաստատել Իսրայելում։